Sunday, March 2, 2014

Ճաշիկ ՛՛ Օգտակար՛՛ (2 տարեկան +)

Անհրաժեշտ է.
եգիպտացորենի բուսայուղ, սոխ, սխտոր, կոճապղպեղի փոշի կամ ճզմած թարմ կոճապղպեղ, խորոված սմբում կամ սառեցրած խորոված սմբուկ, բիբար, բրոկոլի , ծաղկակաղամբ, գազար, նեխուր, մաղադանոս , ձիթայուղ:

Պատրաստման եղանակը.
Սոխը, գազարը և սխտորը եգիպտացորենի ձեթով շատ քիչ տաքացնել, ավելացնել կոճապղպեղը , այնուհետև կես բաժակ ջուր ավելացնել: Նեխուրի տերևները առանձնացնել ցողուններից, ցողունները կտրատել, ծաղկակաղամբի և բրոկոլիի  բույլերը մանրացնել, բիբարն  կտրատել: Կաթսայի մեջ կես բաժակ ջուր ավելացնելուց հետո ավելացնել նաև բիբարը, ծաղկակաղամբը, բրոկոլին, նեխուրի ցողունները, վերջում խորոված սմբուկը, կափարիչը փակ պահել, կրակն էլ ցածր անել: Ուտեստը պատրաստ կլինի, երբ ամբողջ բանջարեղենը եփված կլինի, կրակն անջատելուց հետո ավելացնել նեխուրի տերևները և մաղադանոսը, կափարիչը կրկին փակել, 5-6 րոպե հետո ավելացնել ձիթայուղ և մատուցել:


Շնորհակալություն Անի Մարտիրոսյանին այս համեղ բաղադրատոմսը և նկարը մեզ տրամադրելու համար :)