Monday, January 20, 2014

Վարսակի շիլա ( առանց կաթի 8 ամսական +, կաթով 1 տարեկան +)

Վարսակը վաղուց ի վեր ունի «Հերկուլեսի ուժ» պարգեւող հասկի համբավ:
Վարսակը պարունակում է  բավարար քանակի վիտամին E -3,4 մգ, նիկոտինաթթու (PP)- 1,1 մգ, պանտոտենաթթու (B5)-0,9 մգ, ֆոլացին (B9)-29 մկգ, պիրիդոքսին (B6)-0,27 մգ, ռիբոֆլավին (B2)-0,11 մգ, վիտամին K։ Այլ հացահատիկների համեմատությամբ պարունակում է ավելի շատ երկաթ, նաեւ ծծումբ, ցինկ,  ֆտոր, ֆոսֆոր, մագնիում   և  քրոմ։


Ես գնում եմ առավել երկար եփման ժամանակ պահանջող վարսակ (15-20 րոպե), կաթսայի մեջ լցնում եմ մեկ բաժակ ջուր, որի եռալուց հետո ավելացնում եմ վեց թեյի գդալ վարսակ և եփում ցածր կրակի վրա: Եթե առանց կաթի եմ պատրաստելու, ապա եփում եմ 20 րոպե, այնուհետև ջրքամում , մի փոքր կտոր կարագ դնում և մատուցում  կարելի է նաև միրգ ավելացնել : Կաթով պատրաստելու դեպքում եփում եմ 17 րոպե, որից հետո կրկին ջրքամում եմ, կես բաժակ կաթ եմ ավելացնում և եռացնում 2-3 րոպե, վերջում կարագ դնում: Երկու տարեկանից հետո նաև կարելի է կես գդալ մեղր ավելացնել, երբ շիլան արդեն գոլ է, քանի որ բարձր ջերմաստիճանում մեղրը քայքայվում է: 


Մրգերից ես վարսակի հետ խառնում եմ բանան և եփած խնձոր, նկարում բանանի հետ է :



Բարի ախորժակ :)

No comments:

Post a Comment