Կեքսերի պատրաստման համար անհրաժեշտ է.
1. ալյուր - 3 բաժակ
2. շաքարավազ - 1 բաժակ
3. ձու - 2 հատ
4. մածուն - 1 բաժակ
5. սոդա - 1 թեյի գդալ , մածունի մեջ բացած
6. ձեթ - 0,5 սուրճի բաժակ
7. դարչին - 2 թեյի գդալ
Բաղադրիչները միասին հարել, ապա լցնել կեքսի ամանիկների մեջ, իսկ եթե ամանիկներ չունեք ուղղակի ընկույզից մի քիչ մեծ գնդիկներ արեք:
Երեսին կարող եք վարսակի փաթիլներ լցնել, զարդարելու նպատակով:
Եփել 180 աստիճանում, մինչև կեքսերի լավ դեղնելը:
Մայրիկներ ջան աշխատեք հնարավորինս քիչ քանակով խմորեղեն տալ բալիկներին, իսկ տալու դեպքում ընտրեք բուսայուղով պատրաստված խմորիկներ, քանի որ կարագի տաքացումից օրգանիզմի համար վտանգավոր նյութեր են առաջանում: Երկրորդ վտանգավոր բաղադրիչը շաքարավազն է, ես միշտ բաղադրատոմսում նշված քանակի կեսն եմ օգտագործում կրկին համեղ է ստացվում:
No comments:
Post a Comment