Մեզե ավոկադոյով և պանրով (1 տարեկան +)
Ավոկադոն համարվում է ամենաբարձր կալորիականություն ունեցող միրգը, պարունակում է մեծ քանակով ճարպաթթուներ, վիտամին A և E: Առաջարկվող ուտեստը հարուստ է վիտամիններով և կալցիումով, ինչն էլ չափազանց անհրաժեշտ է երեխաների արագ աճող օրգանիզմին: Եվ այսպես Մեզե պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ հատ մեծ ավոկադո, երկու ճաշի գդալ լիմոնի թարմ քամած հյութ, 50 գրամ անյուղ պանիր, աղ, համեմունքներ ըստ ճաշակի:
Ավոկադոն բաժանել երկու մասի, կորիզը հանել, թեյի գդալով կեղևից քերել ամբողջ պտղամիսը: Պտղամսի վրա ավելացնել լիմոնի հյութը և մանր քերած պանիրը: Քանի որ ավոկադոն բավականին հարուստ է յուղերով, ցանկալի է, որ վերցնեք անյուղ պանիր: Այս ամենին ավելացնել մի պտղունց չորացրած կանաչի , մեծիկների դեպքում նաև աղ, երեխաների համար պատրաստելուց աղ մի ավելացրեք, պանրի աղը արդեն իսկ բավարար է: Մատուցել հացի ձողիկների կամ տանը պատրաստված չորահացիկների հետ: Բարի ախորժակ :)
Շնորհակալություն Կարինա Եղիազարովային բաղադրատոմսը մեզ տրամադրելու համար:
Ավոկադոյով ձվածեղ (2 տարեկան +)
Այս ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ ավոկադո, երկու լորի ձու, կանաչ սոխ: Ավոկադոն բաժանել երկու մասի, կորիզը հանել, գդալով մի փոքր փոսիկ բացել, որպեսզի ձվիկը տեղավորվի մեջը: Գազօջախը տաքացնել 150 C , ավոկադոն ձվիկներով զգույշ դնել օջախի մեջ, 15-20 րոպե, երբ համոցվեք որ ձուն եփած է, հանեք գազօջախից վրան լցրեք մանր կտրատած կանաչ սոխ, մեծիկների դեպքում նաև սև բիբար:
No comments:
Post a Comment