Մի մեծ խնդրանք ու խորհուրդ, երբեք մի շտապեք սննդի հարցում, երբե՛ք , բալիկները շատ արագ մեծանում են ու կհասցնեն ամեն ինչ էլ ուտել, իսկ ժամանակից առաջ ընկնելով կվնասեք ձեր բալիկի մարսողական համակարգը, հետագայում հնարավոր է ունենաք վատ ախորժակով և թույլ մարսողական համակարգով երեխա: Ընդհանրապես հավելյալ սնունդ սկսելու համար համապատասխան տարիք համարվում է վեց ամսականը, բայց ես խորհուրդ եմ տալիս սկսել յոթից, եթե բալիկը քաշի հետ լուրջ խնդիրներ չունի, իսկ մինչ դա իհարկե շատ ցանկալի է բալիկին կերակրել բացառապես կրծքի կաթով: Հավելյալ սնունդ տալուն զուգահեռ կրծքով կերակրելը շարունակել մինչև երկու տարեկան, ցանկության և հնարավորության դեպքում ավելի երկար կերակրեք, դա միայն դրական ազդեցություն կթողնի բալիկի իմուն համակարգի վրա, բայց դա արդեն ուրիշ թեմա է, որը նույնպես շուտով կքննարկենք:
Եվ այսպես.
Ե՞րբ - յոթ ամսականից
Ի՞նչ
Շատ կարևոր է, թե ինչից եք սկսում, երբեք, երբե՛ք պետք չէ սկսել.
- հյութերից - միրգը հյութի վերածելիս , հյութի մեջ անցնում է մրգում պարունակվող ամբողջ շաքարը, իսկ վիտամինները մնում են պտղամսում, որը դուք աղբն եք նետում
- կարտոֆիլից- իրականում կարտոֆիլը այն օգտակար ու անվնաս բանջարեղենը չի, ինչպես մենք ենք կարծում
- գունավոր բանջարեղենից - բոլոր գունավոր բանջարեղենները հնարավոր ալերգեններ են ու ռիսկի պետք չէ դիմել
- մրգերից
Մինչև մեկ տարեկան երբե՛ք մի կիրառեք աղ և շաքարավազ, հետագայում էլ խիստ սահամանափակեք դրանց կիրառումը, սովորեցրեք բալիկին սիրել մթերքի բնական համը:
Եվ այսպես սկսում ենք անգույն բանջարեղենից, մասնավորապես դդմիկի և ծաղկակաղամբի միակոմպոնենտ պյուրեյից առանց կարագի և բուսայուղի: Եթե գիտեք, որ ձմռանն եք սկսելու տալ հավելյալ սնունդ, ապա խորհուրդ եմ տալիս ամռանը և աշնանը ակտիվ զբաղվեք բանջարեղեն սառացնելու գործընթացով ( թե ինչ և ինչպես կգրեմ առանձին փոստում):
Ինչպե՞ս, ինչքա՞ն
Սկսում ենք բանջարեղենի միակոմպոնենտ պյուրեի շատ քիչ քանակից՝ կես թեյի գդալից, հետևելով բալիկի ռեակցիային, եթե ալերգիկ ռեակցիա նկատեք կամ փորլուծություն, ժամանակավորապես դադարեցրեք տվյալ բանջարեղենի կիրառումը: Դանդաղ ավելացրեք սննդի քանակը, չորս օր հետո կարող եք ուրիշ բանջարեղեն տալ, օրինակ եթե դդմիկ եք տվել, սկսեք տալ ծաղկակաղամբ կրկին հետևելով բալիկի ռեակցիային: Երկու շաբաթ հետո կարող եք ռացիոնում ավելացնել եգիպտացորենի, հնդկաձավարի կամ բրնձի շիլաներ, կրկին հերթով, քիչ քանակով, բալիկին հետևելով: Յոթ ամսականի վերջում արդեն կարող եք պատրաստել երկկոմպոնենտ ճաշիկներ , բնականաբար բալիկի մարսողական համակարգին արդեն ծանոթ կոմպոնենտներից: Ութ ամսականից սկսած արդեն կարող եք քիչ քանակով կարագ կամ բուսայուղ ավելացնել ճաշիկներին: Մրգերը սկեք յոթի վերջից կամ ութից, սկսեք շոգեխաշած խնձորից, կրկին նույն ձևով քիչ քանակով և բալիկի ռեակցիային հետևելով: Աշխատեք բոլոր բանջարեղենները շոգեխաշել: Միս , ձուկ կարող եք տալ ինը ամսականից, օգտագործեք մսի երկրորդ մսաջուրը, եթե զինված եք համապատասխան սարքավորումներով, ապա ավելի ցանկալի է միսը նույնպես շոգեխաշել: Սկզբում նախապատվություն տվեք նապաստակի մսին , հետո տավարին ու հավին ( զարգացած շատ երկրներում նապաստակից հետո տալիս են ձիու միս, բայց դե մեր երկրում այն ընդունված չէ կիրառել , ոչ էլ առկա է խանութներում, սա ուղղակի ինֆոյի համար ) : Ձու՝ տաս ամսականից, մինչև մեկ տարեկան տվեք միայն ձվի դեղնուցը:

- Արհեստական սնվող բալիկներին կարող եք սկսել վեց ամսականից:
- Ձեր բալիկի տարիքին համապատասխան բաղադրատոմսեր կարող եք գտնել իմ բլոգում:
- Առողջ սնվեք, առողջ սնեք ձեր բալիկներին
- Մի սպասեք, որ ձեր բալիկը հենց սկզբից կսկսի հաճույքով ուտել, հնարավոր է հրաժարվի, բայց դուք համբերատար կրկին առաջարկեք ու բալիկի հրաժարվելը առիթ մի դարձրեք աղ ու շաքար ավելացնելու:
- Ճիշտ սկսեք ձեր բալիկի հավելյալ սնունդը, երբեք մի շտապեք սննդի քանակի ու տեսակների հարցում, դրանով դուք բալիկի առողջ կյանքի հիմքը կդնեք
No comments:
Post a Comment