- մինչև 1 տարեկան - 4 և ավելի անգամ
- 1- 3 տարեկան - 6 և ավելի անգամ
- 4- 5 տարեկան - 5 և ավելի անգամ
- 5 տարեկանից մեծ - 4 և ավելի անգամ
ՈՒզում եմ զգուշացնել, որ հակաբիոտիկների ու ջերմիջացնողների հաճախակի կիրառումը բերում է իմունիտետի ըկնճմանը, անհարկի մի օգտագործեք հակաբիոտիկներ, իսկ ջերմությունը իջեցրեք միայն 38,5C-ի սահմանը անցնելուց հետո միայն: Հիվանդության կանխարգելման ամենաօպտիմալ տարբերակը երեխայի իմունիտետի բարձրացումն է, որի ամենակարևոր տարրերն են.
- առողջ, բալանսավորված սնունդը
- օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը (զբոսանք, քուն, ճաշելու ժամեր)
- կոփումը
Հետևյալ բաղադրատոմսը կօգնի բարձրացնել ձեր ու ձեր բալիկի օրգանիզմի դիմադրողականությունը:
Անհրաժեշտ է. մեղր , ընկույզ, չամիչ, ծիրանի և սև սալորի բնական չրեր, բոլոր բաղադրիչները կես կգ:
Պատրաստման կարգը. Չրերը և չամիչը լվանալ, չորացնել, այնուհետև մսաղացով աղալ, ընկույզը մանրացնել կամ մսաղացով կամ հավանգում, այդ բոլորը ավելացնել մեղրին: Խառնուրդը դնել սառնարանում, պահել երեք օր, որից հետո արդեն պատրաստ է օգտագործման համար:
Ուտել ամեն առավոտ մեկ թեյի գդալ, 15 րոպե հետո նախաճաշել:
- համոզվեք, որ Ձեր երեխան ալերգիա չունի մեղրից, հետո կիրառեք
- երբեք չօգտագործեք պահածոյացված մեղր, մեղրում նույնպես կարող են բոտուլիզմի հարուցիչներ առաջանալ
Առողջ եղեք !!!!
No comments:
Post a Comment