Սիսեռը հարուստ է A, B, C, E խմբի վիտամիններով, հանքանյութերով: Օգտակար նյութերի պարունակության շնորհիվ սիսեռը իմունային համակարգը պաշտպանող, սրտային և ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է համարվում:
Սիսեռը լվանալ, թրջել գոլ ջրում , թողնել մոտ վեց ժամ, այնուհետև կիսաեփ անել, բոլոր հատիկները հանել ջրից: Սիսեռի հատիկները բարակ թաղանթ ունեն, բոլոր հատիկները թաղանթազատել, բավականին հեշտ դուրս է գալիս թաղանթը: Թաղանթազատելուց հետո հետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել մանրացված գազար, բիբար, սոխ, եփել: Բոլոր բաղադիրչների եփվելուց հետո ավելացնել մանրացված նեխուր, համեմ և մի պճեղ սխտոր ( 4 մասի բաժանած ) , կաթսայի բերանը փակել, թողնել 15 րոպե, սխտորները հանել, կարագ կամ բուսայուղ ավելացնել և մատուցել: Եթե բալիկը դեռ ծամելու հետ խնդիրներ ունի, պատառաքաղով մի փոքր տրորել սիսեռները:
Բարի ախորժակ :)
No comments:
Post a Comment