Յոգուրտը կաթնաթթվային մթերք է, որը պատրաստվում է մերող միկրոօրգանիզմների կիրառմամբ: ՛՛ Կենդանի յոգուրտը՛՛ պարունակում է կաթնաթթվային մանրէներ, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, կարգավորում են մարսողությունը: Յոգուրտը պարունակում է նաև վիտամիններ, մոնո-, դիսախարիդներ, մակրո-, միկրոտարրեր: Յոգուրտը օրգանիզմի իմունիտետը բարձրացնող հրաշալի միջոց է:
Պատրաստման եղանակը:
Ես տանը պատրաստում եմ յոգուրտ օգտագործելով յոգուրտի չոր մերան, յոգուրտ պատրաստող սարք և կովի կաթ:
|
Յոգուրտ պատրաստող սարք
|
Մեկ լիտր կաթը եռացնել, թողնել սառչի մինչր 40-42C: Յոգուրտի չոր մերանը լուծել 50մլ ջրում, լցնել կաթի վրա, լավ խառնել և լցնել յոգուրտի սարքի տարաների մեջ, թողնել այն միացված ութ ժամ, ապահովելով 40-42C:
|
Յոգուրտի տարաներ |
Մերվելուց հետո տարաները դնել սառնարանում: Այն պատրաստ կլինի սառչելուց հետո, կարող եք տարբեր մրգեր խառնել արդեն պատրաստի յոգուրտին, թեպետ իմ երեխաները առանց մրգերի էլ են մեծ հաճույքով ուտում:
Հարգելի հեղինակ, եթե կարելի է, խնրում եմ ինձ ինֆորմացիա տվեք յոգուրտի պատրաստման սարքի մասին։ Առանց դրա հանարավոր չէ՞։
ReplyDeleteՀարգելի Լենա յոգուրտի ապարատի ՛՛ գործը՛՛ ութ ժամ ստաբիլ ջերմաստիճանի պահպանումն է ( 40-45C), եթե չկա յոգուրտնիցա , կարելի է յոգուրտ պատրաստել գազօջախում, հրակայուն ամանի մեջ լցրեք կաթը ու մերանը վերը նկարագրված ձևով և դրեք 40-45C տաքացրած գազօջախի մեջ, ութ ժամ հետո պատրաստ կլինի: Հնարավոր է նաև թերմոսում մերել, եթե Ձեր թերմոսը ութ ժամ ունակ է պահպանել նույն ջերմասիճանը:
DeleteԻսկ յոգուրտի մերան որտեղի՞ց ձեռք բերենք
ReplyDelete