Friday, January 31, 2014

Մսով, ծաղկակաղամբով ապուր ( 10 ամսական +)

Տավարի միսը կտրտել, լվանալ, քիչ քանակով ջրի մեջ եփել մինչև քափը վերջանա, ջուրը թափել, նոր ջուր լցնել , եփել երկու ժամ: Այնուհետև ավելացնել նախապես լվացած և կտրտած գազար, ծաղկակաղամբ, բիբար, սոխ (մեկ տարեկանից հետո նաև լոլիկ) և բրինձ: Բոլոր բաղադրիչները հենց արդեն եփված լինեն , մանրացված նեխուր լցնել, կրակն անջատել, վերջում կարագ կամ բուսայուղ ավելացնել: Եթե բալիկը դեռ լավ չի ծամում, ապա ամբողջը բլենդել, իսկ եթե միայն միսը ծամելուց է դժվարանում, ապա բլենդել միայն միսը, նկարում վերջին տարբերակով է:


Միշտ հիշեք մսի հետ լավագույն համադրումը բանջարեղենի հետ է: Բարի ախորժակ :)

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete