Տավարի անյուղ միսը լվանալ, քիչ քանակի ջրի մեջ եռացնել մինչև քափը վերջանա, այնուհետև ջուրը թափել, նոր ջուր լցնել և եփել երկու ժամ: Եփած միսը բլենդել, ավելացնել նախապես լվացված ու մանրացված բրոկոլի, բիբար, սոխ, գազար, պոմիդոր (մեկ տարեկանից հետո) , մի քանի հատիկ բրինձ (ոչ բրնձով ճաշի քանակով) : Եփել 20- 30 րոպե, անջատել ավելացնել մանրացված նեխուր և համեմ, մատուցելուց կարագ կամ բուսայուղ լցնել:
Դեռ լավ չծամող բալիկների համար կարելի է ամբողջը բլենդել:
No comments:
Post a Comment