Կոճապղպեղի արմատն օգտագործում են տարբեր եղանակներով՝ եփած, հում, կտրտած, քերած, չրի տեսքով, փոշիացրած, եթերայուղը և այլն:
Կարելի է եռացրած ջրի մեջ աչքաչափով լցնել շրջանակներով կտրտված կոճապղպեղը, թողնել մի քանի վայրկյան կրակին, գոլանալուց հետո ավելացնել մի գդալ մեղր և կես լիմոնի հյութ:
Աղցան
Նեխուրը, համեմն ու կանաչ խնձորը միասին կտրտել կամ բլենդ անել, ավելացնել լիմոնի հյութ և մի փոքր էլ կոճապղպեղի յուղ, եթե չկա, կարելի է քերած արմատը։
Կոճապղպեղը արտակարգ համեմունք է նաև մսի համար
Հավի վրա քերել կոճ. արմատ, ավելացնել սև պղպեղ, աղ, լիմոնի հյութ, զեյթունի բուսայուղ: Եթե ուրցի համը ձեզ դուր է գալիս նաև ուրց ավելացրեք: Որոշ ժամանակ տրամադրեք, որ համերը խառնվեն:
No comments:
Post a Comment