Այս ձավարը ունի օրգանիզմի իմունիտետը ամրացնող հատկություն, ինչպես նաև բարերար ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա: Նրանում պարունակվող ֆտորը նպաստում է ատամների, մազերի ու եղունգների ամրացմանը:
Ինչպե՞ս պատրաստել կորեկի ձավարի շիլա
Կորեկը մի քանի անգամ լավ լվանալ, ցանկալի է տաք ջրով, որպեսզի նրա վրա գտնվող բարակ թաղանթը առանձնանա: Այնուհետև կորեկի վրա ջուր ավելացնել (1 : 2 հարաբերակցությամբ ) և եփել 25 րոպե ցածր կրակի վրա, այնուհետև արդեն եփած կորեկի վրա կաթ ավելացնել, մի անգամ էլ կաթով եռացնել ու կրակն անջատել: Կաթնակորեկային շիլայի վրա ավելացնել մի փոքիկ կտոր կարագ և վերջ շիլան պատրաստ է: Եթե քաղցրացնելու խնդիր ունեք, կարող եք մի քիչ մեղր ավելացնել, ոչ շատ տաք շիլային, շատ համեղ է ստացվում, բարի ախորժակ երեխաներին :)
No comments:
Post a Comment