- բանջարեղեն - բիբար, սմբուկ, լոլիկ, դդմիկ, ծաղկակաղամբ, կանաչ լոբի
- հատապտուղներ - սև և կարմիր հաղարջ, ելակ, գետնամորի, հոն, չիչխան
- միրգ - սալոր, ծիրան, դեղձ
- կանաչեղեն - նեխուր, համեմ, մաղադանոս
1. Բանջարեղեն
Սառեցման պրոցեսում առաջին հորիզոնականում պետք է լինի բանջարեղենը , որովհետև յուրաքանչյուր ուտեստ առանց բանջարեղենի այնքան էլ համեղ չի լինում ու նաև մեծ քանակով բանջարեղեն պետք է սառեցնեն այն մայրիկները , ովքեր բալիկի հավելյալ սնունդը սկսելու են ձմռանը: Բնականաբար ցանկացած մթերքի սառեցումը սկսվում է մթերքի մանրակրկիտ լվացումից:
Բիբարը և դդմիկը ձեզ հարմար չափերով կտրատել, հատիկ-հատիկ շարել սկուտեղի վրա, դնել սառցախցիկում մոտ 24 ժամ, այնուհետև տեղավորել համապատասխան տարաների մեջ:
Լոլիկը կեղևազատել, բլենդերով մանրացնել, լցնել կեքս թխելու համար նախատեսված տարաների մեջ, սառչելուց հետո տեղափոխել սառեցնելու համար նախատեսված տարաների կամ տոպրակների մեջ: Եթե չունեք կեքսի ամաններ, կարող եք ուղղակի կեղևազատելուց հետո, ուղղակի քառակուսիկներ կտրատեք , առանձին սառեցրեք հետո տեղափոխեք տարաների մեջ:
բիբար |
դդմիկ |
Լոլիկը կեղևազատել, բլենդերով մանրացնել, լցնել կեքս թխելու համար նախատեսված տարաների մեջ, սառչելուց հետո տեղափոխել սառեցնելու համար նախատեսված տարաների կամ տոպրակների մեջ: Եթե չունեք կեքսի ամաններ, կարող եք ուղղակի կեղևազատելուց հետո, ուղղակի քառակուսիկներ կտրատեք , առանձին սառեցրեք հետո տեղափոխեք տարաների մեջ:
սմբուկ |
3. Մրգեր
Եթե ուզում եք միրգ սառեցնել , որպեսզի շիլաներին ավելացնենք, ուրեմն անպայման կեղևազատեք, հանեք կորիզը բլենդերով հարեք, այնուհետև փոքրիկ տարաներով կամ տոպրակներով դրեք սառցախցիկում:
4. Կանաչեղեն
Սառեցման համար նախատեսված կանաչեղենը մաքրել, լվանալ, թողնել լավ չորանա, այնուհետև մանր կրտատել և համապատասխան տարաներով դնել սառցախցիկում:
նեխուր |
- Ճաշերում օգտագործվող սառեցրած մթերքը պետք է հենց այդպես սառած գցել եռացող ճաշի մեջ, եթե թողնեք ՚՚ հետ գա՚՚ ապա վիտամինների կորուստ կունենաք
Կարծում եմ համոզվեցիք, որ մթերքներ սառեցնելը բականին հեշտ ու ոչ աշխատատար է, շատ քիչ ժամանակ ու գումար տրամադրելով ձմռանը ձեր բալիկներին կարող եք համեղ ու օգտակար կերակուր մատուցել:
- Սառեցրած մթերքը չի կարելի հալեցնել ու նորից սառացնել,
- Եթե հոսանքազրկում կա ձեր բնակարանում, ապա աշխատեք սառցախցիկի դուռը չբացել, որպեսզի չնպաստեք սառած մթերքի շուտ հալվելուն
Առողջ սնվեք... առողջ եղեք .... :)
No comments:
Post a Comment