Saturday, April 5, 2014

Ավոկադոյով բաղադրատոմսեր

Մեզե ավոկադոյով և պանրով (1 տարեկան +)

Ավոկադոն համարվում է ամենաբարձր  կալորիականություն ունեցող միրգը, պարունակում է մեծ քանակով ճարպաթթուներ, վիտամին A և E: Առաջարկվող ուտեստը հարուստ է վիտամիններով և կալցիումով, ինչն էլ չափազանց անհրաժեշտ է երեխաների արագ աճող օրգանիզմին: Եվ այսպես Մեզե պատրաստելու  համար անհրաժեշտ է մեկ հատ մեծ ավոկադո, երկու ճաշի գդալ լիմոնի թարմ քամած հյութ, 50 գրամ անյուղ պանիր, աղ, համեմունքներ ըստ ճաշակի:
Ավոկադոն բաժանել երկու մասի, կորիզը հանել, թեյի գդալով կեղևից քերել ամբողջ պտղամիսը: Պտղամսի վրա ավելացնել լիմոնի հյութը և մանր քերած պանիրը: Քանի որ ավոկադոն բավականին հարուստ է յուղերով, ցանկալի է, որ վերցնեք անյուղ պանիր: Այս ամենին ավելացնել մի պտղունց չորացրած կանաչի , մեծիկների դեպքում նաև աղ, երեխաների համար պատրաստելուց աղ մի ավելացրեք, պանրի աղը արդեն իսկ բավարար է: Մատուցել  հացի ձողիկների կամ տանը պատրաստված չորահացիկների հետ: Բարի ախորժակ :)


Շնորհակալություն Կարինա Եղիազարովային բաղադրատոմսը մեզ տրամադրելու համար:

Ավոկադոյով ձվածեղ (2 տարեկան +)

Այս ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ ավոկադո, երկու լորի ձու, կանաչ սոխ: Ավոկադոն բաժանել երկու մասի, կորիզը հանել, գդալով մի փոքր փոսիկ բացել, որպեսզի ձվիկը տեղավորվի մեջը: Գազօջախը տաքացնել 150 C , ավոկադոն ձվիկներով զգույշ դնել  օջախի մեջ, 15-20 րոպե, երբ համոցվեք որ ձուն եփած է, հանեք գազօջախից վրան լցրեք մանր կտրատած կանաչ սոխ, մեծիկների դեպքում նաև սև բիբար:



Friday, April 4, 2014

Կորեկի ձավարով (пшено ) շիլա ( 2 տարեկան +)

Կորեկի ձավարը հարուստ է ածխաջրերով, բջջանյութով, սպիտակուցներով, ինչպես նաև  պարունակում է միկրո և մակրո տարրեր՝ ֆտոր, երկաթ, մանգան, մագնեզիում, պղինձ:


Այս ձավարը ունի օրգանիզմի իմունիտետը ամրացնող հատկություն, ինչպես նաև բարերար ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա: Նրանում պարունակվող ֆտորը նպաստում է ատամների, մազերի ու եղունգների ամրացմանը: 

Ինչպե՞ս պատրաստել կորեկի ձավարի շիլա

Կորեկը մի քանի անգամ լավ լվանալ, ցանկալի է տաք ջրով, որպեսզի նրա վրա գտնվող բարակ թաղանթը առանձնանա: Այնուհետև կորեկի վրա  ջուր  ավելացնել  (1 : 2 հարաբերակցությամբ )  և եփել 25 րոպե ցածր կրակի վրա, այնուհետև արդեն եփած կորեկի վրա կաթ ավելացնել, մի անգամ էլ կաթով եռացնել ու կրակն անջատել: Կաթնակորեկային շիլայի վրա ավելացնել մի փոքիկ կտոր կարագ և վերջ շիլան պատրաստ է: Եթե քաղցրացնելու խնդիր ունեք, կարող եք մի քիչ մեղր ավելացնել, ոչ շատ տաք շիլային, շատ համեղ է ստացվում, բարի ախորժակ երեխաներին :)


Thursday, April 3, 2014

Բազուկով աղցանիկ ( 1 տարեկան +)

Բազուկը կարգավորում է  օրգանիզմի  նյութափոխանակությունը, մարսողությունը, նրանում պարունակվող կալիումը և կալցիումը բարերար ազդեցություն ունեն սրտի աշխատանքի վրա: Բազուկը հարուստ է հանքային աղերով և բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին:
Բազուկով աղցանիկի համար անհրաժեշտ է. երկու բազուկ մեկ կապ, մարոլ,  երկու ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, կես լիմոնից քամած թարմ հյութ, : Բազուկը եփել, այնուհետև մարոլի հետ  կտրատել, ավելացնել ձիթայուղը և լիմոնի հյութը, մեկ ժամ թողնելուց հետո ախորժակով ուտել :D
 Լավ չծամող բալիկների համար, կարող եք բլենդել: 1,6 տարեկանից հետո կարելի է նաև կանաչ  ոլոռ ավելացնել:


Շնորհակալություն Կարինա Եղիզարովային բաղադրատոմսը և նկարը մեզ տրամադրելու համար: