Տավարի միսը կտրտել, լվանալ, քիչ քանակով ջրի մեջ եփել մինչև քափը վերջանա, ջուրը թափել, նոր ջուր լցնել , եփել երկու ժամ: Այնուհետև ավելացնել նախապես լվացած և կտրտած գազար, ծաղկակաղամբ, բիբար, սոխ (մեկ տարեկանից հետո նաև լոլիկ) և բրինձ: Բոլոր բաղադրիչները հենց արդեն եփված լինեն , մանրացված նեխուր լցնել, կրակն անջատել, վերջում կարագ կամ բուսայուղ ավելացնել: Եթե բալիկը դեռ լավ չի ծամում, ապա ամբողջը բլենդել, իսկ եթե միայն միսը ծամելուց է դժվարանում, ապա բլենդել միայն միսը, նկարում վերջին տարբերակով է:
Միշտ հիշեք մսի հետ լավագույն համադրումը բանջարեղենի հետ է: Բարի ախորժակ :)
Friday, January 31, 2014
Կարմիր լոբիով ապուր (2 տարեկան + )
Կարմիր լոբին պարունակում է մագնեզիում, երկաթ,կալցիում, օմեգա - 3 ճարպաթթուներ, ցինկ, B1, B6 վիտամիններ, սպիտակուցներ:
Կարմիր լոբին լավ լվանալ, այնքան ջուր լցնել, որ լոբին ծածկվի, թողնել վեց ժամ: Այնուհետև այդ ջրի վրա եփելու համար բավարար քանակով ջուր լցնել և եփել: Գրեթե եփված լոբու վրա ավելացնել սոխ և ընկույզ, վերջիններիս եփելուց հետո գազօջախն անջատել , մանրացված համեմ ավելացնել, քիչ աղ անել , ինչպես նաև կարագ կամ բուսայուղ ավելացնել: Դեռ լավ չծամող բալիկների համար բլենդել :
Հեշտ ու սննդարար , բարի ախորժակ :)

Wednesday, January 29, 2014
Կեքս ( 2 տարեկան +)
Կեքսերի պատրաստման համար անհրաժեշտ է.
1. ալյուր - 3 բաժակ
2. շաքարավազ - 1 բաժակ
3. ձու - 2 հատ
4. մածուն - 1 բաժակ
5. սոդա - 1 թեյի գդալ , մածունի մեջ բացած
6. ձեթ - 0,5 սուրճի բաժակ
7. դարչին - 2 թեյի գդալ
Բաղադրիչները միասին հարել, ապա լցնել կեքսի ամանիկների մեջ, իսկ եթե ամանիկներ չունեք ուղղակի ընկույզից մի քիչ մեծ գնդիկներ արեք:
Երեսին կարող եք վարսակի փաթիլներ լցնել, զարդարելու նպատակով:
Եփել 180 աստիճանում, մինչև կեքսերի լավ դեղնելը:
Մայրիկներ ջան աշխատեք հնարավորինս քիչ քանակով խմորեղեն տալ բալիկներին, իսկ տալու դեպքում ընտրեք բուսայուղով պատրաստված խմորիկներ, քանի որ կարագի տաքացումից օրգանիզմի համար վտանգավոր նյութեր են առաջանում: Երկրորդ վտանգավոր բաղադրիչը շաքարավազն է, ես միշտ բաղադրատոմսում նշված քանակի կեսն եմ օգտագործում կրկին համեղ է ստացվում:

Ռիզոտտո ( 2տարեկան +)
Հնդկահավը լվանալ, կտրտել, մարինացնել ձիթապտղի ձեթի և սոյայի սոուսի մեջ մոտ 40 րոպե: Առանձին եփել գազարը, կանաչ ոլոռը և բրինձը: Այնուհետև մարինացված հնդկահավը տապակել թավայի մեջ, կարմրելուց հետո ավելացնել նախապես եփած գազարը, կանաչ ոլոռը և բրինձը, մի քանի րոպե պահել կրակին ու անջատել, մի քիչ աղ անել, իսկ մեծիկների դեպքում նաև կարմիր պղպեղ:
Վերջում վայելե՜լ, շատ համեղ է :)
Վերջում վայելե՜լ, շատ համեղ է :)
Tuesday, January 28, 2014
Բլղուրով շիլա (1,6 տարեկան +)
Բլղուրը կամ ցորենի ձավարը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Բլղուրը մի ներառեք ձեր ամենօրյա շիլաների ցանկում, ցանկալի է այս շիլայով կերակրել բալիկին ամիսը 2-3 անգամ: Նախօրոք թրջել բլղուրը գոլ ջրում, մոտ մեկ ժամ, այնուհետև ջուրը թափել, կաթ ավելացնել, եփել 2-3 րոպե, վերջում կարագ դնել:
Բարի ախորժակ :)
Բարի ախորժակ :)
Տավարի լյարդը կարտոֆիլով (բրնձով ) ( 11 ամսական +)
Տավարի լյարդը պարունակում է մի շարք վիտամիններ, մասնավորապես A, B12, ինչպես նաև մեծ քանակով երկաթ, հետևաբար լյարդը անփոխարինելի միջոց է հեմոգլոբինի ցածր մակարդակի ժամանակ:
Տավարի լյարդը լվանալ, թաղանթը հեռացնել, եփել, այնուհետև քառակուսիներ կտրտել: Կարտոֆիլը կամ բրինձը եփել սոխի և գազարի հետ, շատ ցանկալի է շոգեխաշել, այնուհետև խառնել մսի հետ կարագ կամ բուսայուղ ավելացնել և մատուցել:
Դեո լավ չծամող բալիկներ համար բոլորը միասին բլենդել
Շատ օգտակար ու սննդարար է, ցանկալի է բալիկին լյարդով կերակրել ամիսը երկու անգամ:
Տավարի լյարդը լվանալ, թաղանթը հեռացնել, եփել, այնուհետև քառակուսիներ կտրտել: Կարտոֆիլը կամ բրինձը եփել սոխի և գազարի հետ, շատ ցանկալի է շոգեխաշել, այնուհետև խառնել մսի հետ կարագ կամ բուսայուղ ավելացնել և մատուցել:
Շատ օգտակար ու սննդարար է, ցանկալի է բալիկին լյարդով կերակրել ամիսը երկու անգամ:
Thursday, January 23, 2014
Բրինձը դդումով (7 ամսական + )
Դդումը պարունակում է կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն:
Դդումը կեղևազրկել, լվանալ, կտրտել, շոգեխաշել: Բրինձը առանձին խաշել, այնուհետև շատ փոքրիկների համար միասին բլենդել, վերջում կարագ կամ բուսայուղ լցնել: Մեկ տարեկանից հետո դդումի հետ կարելի է նաև շոգեխաշել չամիչ, ծիրանի կամ դեղձի բնական չիր, իսկ երկու տարեկանից հետո արդեն կարելի է մեղր էլ ավելացնել:

Մածունով աղցանիկ ( 1,6 տարեկան + )
Մեկ վարունգը մանր կտրտել, կես պճեղ սխտորը ճզմել, երկու ընկույզ մանրացնել և ավելացնել մի աման մածունի վրա, լավ խառնել, ավելացնել մեկ թեյի գդալ զեյթունի ձեթ և մանրացված սամիթ: Թեթև, համեղ ու օգտակար աղցանիկ փոքրիկների ու մեծիկների համար:
Wednesday, January 22, 2014
Դեղին ոլոռով ապուր ( 2 տարեկան +)
Ոլոռի մեջ սպիտակուցների քանակը գրեթե նույնն է, ինչ տավարի մսի մեջ, սակայն ոլոռում գտնվող սպիտակուցները ավելի դյուրամարս են: Ոլոռը պարունակում է վիտամին B, C, PP:
Դեղին ոլոռը թրջել մոտ վեց ժամ, այնուհետև եփել այնքան, որ գրեթե լավ եփված լինի, ավելացնել նախապես լվացված ու մանրեցված գազար, սոխ, բիբար, վերջում կարագ կամ բուսայուղ լցնել:
Դեղին ոլոռը թրջել մոտ վեց ժամ, այնուհետև եփել այնքան, որ գրեթե լավ եփված լինի, ավելացնել նախապես լվացված ու մանրեցված գազար, սոխ, բիբար, վերջում կարագ կամ բուսայուղ լցնել:
Մսով բանջարեղենային ռագու (11 ամսական +)
Տավարի անյուղ միսը լվանալ, քիչ քանակի ջրի մեջ եռացնել մինչև քափը վերջանա, այնուհետև ջուրը թափել, նոր ջուր լցնել և եփել երկու ժամ: Եփած միսը բլենդել, ավելացնել նախապես լվացված ու մանրացված բրոկոլի, բիբար, սոխ, գազար, պոմիդոր (մեկ տարեկանից հետո) , մի քանի հատիկ բրինձ (ոչ բրնձով ճաշի քանակով) : Եփել 20- 30 րոպե, անջատել ավելացնել մանրացված նեխուր և համեմ, մատուցելուց կարագ կամ բուսայուղ լցնել:
Դեռ լավ չծամող բալիկների համար կարելի է ամբողջը բլենդել:
Դեռ լավ չծամող բալիկների համար կարելի է ամբողջը բլենդել:
Tuesday, January 21, 2014
Հնդկաձավար ( գրեչկան) լորի ձվով ( 1 տարեկան +)
Հնդկացորենը առանց աղի ու կարագի, կարելի է տալ սկսած վեց ամսականցի, նույնիսկ կարելի է նրանից սկսել հավելյալ սնունդը, իսկ այս բաղադրատոմսում քանի որ ձու կա, այն էլ սպիտակուցով, այդ պատճառով այն կարելի է տալ է մեկ տարեկանից հետո:
Երկու ճաշի գդալ գրեչկան մաքրել, լվանալ , եփել 6-7 ճաշի գդալ ջրում: Մեկ լորի ձուն եփել 20 րոպե, կեղևազրկել , մանրացնել, լցնել գրեչկայի վրա, մի փոքրիկ կարագ դնել կամ բուսայուղ լցնել :
Երկու ճաշի գդալ գրեչկան մաքրել, լվանալ , եփել 6-7 ճաշի գդալ ջրում: Մեկ լորի ձուն եփել 20 րոպե, կեղևազրկել , մանրացնել, լցնել գրեչկայի վրա, մի փոքրիկ կարագ դնել կամ բուսայուղ լցնել :
Բրինձը բրոկոլիով և գազարով ( 8 ամսական +)
Բրոկոլին պարունակում է կալիում, նատրիում, կալցիում, վիտամիններ A, C, E, B1, B2, PP, ֆոլաթթու, իսկ գազարը պարունակում է կարոտիններ, վիտամիններ, եթերայուղ :
Բրոկոլին լավ լվանալ, բույլերը մանրացնել, գազարը կեղևազրկել, մանրացնել , ապա շոգեխաշել (ես բոլոր տեսակի բանջարեղենները շոգեխաշում եմ) , բրինձը առանձին եփել , ապա մի ամանի մեջ տեղավորել, մի փոքրի կտոր կարագ դնել կամ բուսայուղ լցնել և մատուցել:
Լավ չծամող բալիկների համար կարելի է բոլորը միասին բլենդել
Կաթնաշոռ ( 10 ամսական +)
Քանի որ կաթնաշոռը կալցիումի մեծ աղբյուր է, ապա այն անպայման պետք է իր ուրույն տեղը ունենա բալիկի ռացիոնում: Ես առաջարկում եմ կաթնաշոռը տանը պատրաստել , շատ հեշտ է ու շատ ավելի համեղ ու օգտակար է լինում:
Մեկ լիտր կաթը եռացնել / կրակը ցածր կանեք, որ տակը չկպնի/, ավելացնել կես լիմոնից քամած հյութ, խառնել, մեկ րոպե էլ թողնել կրակին և վերցնել: Ջրային մասից առանձնացնել մանր անցքերով քամիչի միջոց ու թողնել , որ սառչի:
Իմ բալիկները և ես մեծ հաճույքով ուտում ենք սա, փորձեք :)

Monday, January 20, 2014
Կաղամբով թարմ աղցանիկ (1,6 տարեկան + )
Բոլորս էլ գիտենք, թե ինչքան կարևոր է բանջարեղենի դերը բալիկների ու մեր սննդակարգում: Ես շաբաթը երեք անգամ թարմ աղցանիկ եմ տալիս բալիկիս: Կփորձեմ նաև աղցանիկների բաղադրատոմսեր ներկայացնել, սկսենք հենց այսօր :)
Կաղամբով աղցանիկ.
Անհրաժեշտ է .
Կաղամբով աղցանիկ.
Անհրաժեշտ է .
- կաղամբ
- գազար
- սոխ
- կանաչի
- ձիթապտղի յուղ
Բոլոր բաղադրամասերը կտրտել, ձիթայուղ լցնել և դնել սառնարանում մոտ մեկ ժամ, հետո բալիկի հետ վայելե՜լ :)
Վարսակի շիլա ( առանց կաթի 8 ամսական +, կաթով 1 տարեկան +)
Վարսակը վաղուց ի վեր ունի «Հերկուլեսի ուժ» պարգեւող հասկի համբավ:
Վարսակը պարունակում է բավարար քանակի վիտամին E -3,4 մգ, նիկոտինաթթու (PP)-
1,1 մգ, պանտոտենաթթու (B5)-0,9
մգ, ֆոլացին (B9)-29 մկգ, պիրիդոքսին
(B6)-0,27 մգ, ռիբոֆլավին
(B2)-0,11 մգ, վիտամին K։ Այլ հացահատիկների համեմատությամբ պարունակում է ավելի շատ երկաթ, նաեւ ծծումբ, ցինկ, ֆտոր, ֆոսֆոր, մագնիում և քրոմ։
Ես գնում եմ առավել երկար եփման ժամանակ պահանջող վարսակ (15-20 րոպե), կաթսայի մեջ լցնում եմ մեկ բաժակ ջուր, որի եռալուց հետո ավելացնում եմ վեց թեյի գդալ վարսակ և եփում ցածր կրակի վրա: Եթե առանց կաթի եմ պատրաստելու, ապա եփում եմ 20 րոպե, այնուհետև ջրքամում , մի փոքր կտոր կարագ դնում և մատուցում կարելի է նաև միրգ ավելացնել : Կաթով պատրաստելու դեպքում եփում եմ 17 րոպե, որից հետո կրկին ջրքամում եմ, կես բաժակ կաթ եմ ավելացնում և եռացնում 2-3 րոպե, վերջում կարագ դնում: Երկու տարեկանից հետո նաև կարելի է կես գդալ մեղր ավելացնել, երբ շիլան արդեն գոլ է, քանի որ բարձր ջերմաստիճանում մեղրը քայքայվում է:
Բարի ախորժակ :)
Sunday, January 19, 2014
Եգիպտացորենի շիլա ( 7 ամսական +)
Եգիպտացորենը հացազգիների ընտանիքին պատկանող մշակովի, միամյա խոտաբույս է: Եգիպտացորենի սռնակներում հայտնաբերվել են ճարպային, եթերային յուղեր, խեժեր, դառը գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, K վիտամին, կարոտինոիդներ, գլիկոկինիններ, սիտոստերոլ, ստիգմաստերոլ: Հատիկները պարունակում են 61% օսլա, 6% ճարպայուղ, B1, B2, B6վիտամիններ, հանքային նյութեր` K, Ca, P, Mg, Fe և այլն:
Եգիպտացորենի շիլայի համար օգտագործել եմ եգիպտացորենի ալյուր, երկու ճաշի գդալ եգիպտացորենի ալյուրի վրա ավելացնել 12 ճաշի գդալ ջուր և դնել մարմանդ կրակին, պարբերաբար խառնել: Եփել 15-20 րոպե, այնուհետև մի փոքրիկ կտոր կարագ դնել կամ բուսայուղ լցնել արդեն պատրաստի շիլայի մեջ: Հեշտ, արագ, համեղ ու սննդարար :)

Հ.Գ. ես սա բանանով էլ փորձեցի, վերջում տրորոած բանան ավելացրեցի, շատ համեղ էր
Friday, January 17, 2014
Իմբիրով բաղադրատոմսեր ( 2 տարեկան + )
Կոճապղպեղի արմատն օգտագործում են տարբեր եղանակներով՝ եփած, հում, կտրտած, քերած, չրի տեսքով, փոշիացրած, եթերայուղը և այլն:
Կարելի է եռացրած ջրի մեջ աչքաչափով լցնել շրջանակներով կտրտված կոճապղպեղը, թողնել մի քանի վայրկյան կրակին, գոլանալուց հետո ավելացնել մի գդալ մեղր և կես լիմոնի հյութ:
Աղցան
Նեխուրը, համեմն ու կանաչ խնձորը միասին կտրտել կամ բլենդ անել, ավելացնել լիմոնի հյութ և մի փոքր էլ կոճապղպեղի յուղ, եթե չկա, կարելի է քերած արմատը։
Կոճապղպեղը արտակարգ համեմունք է նաև մսի համար
Հավի վրա քերել կոճ. արմատ, ավելացնել սև պղպեղ, աղ, լիմոնի հյութ, զեյթունի բուսայուղ: Եթե ուրցի համը ձեզ դուր է գալիս նաև ուրց ավելացրեք: Որոշ ժամանակ տրամադրեք, որ համերը խառնվեն:
Subscribe to:
Posts (Atom)