Անհրաժեշտ է. (2 բաժնի համար)
1. հնդկահավ - 2 կտոր
2. դդում - 10 խորանարդիկ
3. թեփուկով բրինձ - 1 ճաշի գդալ
4. սխտոր - 1 պճեղ
5. բիբար - 1 հատ , եթե մեծ բիբար է, ապա 1/2 մասը
6. սոխ - 1/4 մասը մոտավոր
7. նեխուր
8. կարագ
Պատրաստման եղանակը.
Նախապես մաքրած և լվացած հնդկահավը դնել կաթսայի մեջ, քիչ ջրով հասցնել եռման ջերմաստիճանի, թողնել եռա 5-6 րոպե, այնուհետև թափել ջուրը, կաթսան լվանալ արդեն բավարար քանակով ջուր լցնել և եփել 15 րոպե, որից հետո եռացող ջրի մեջ ավելացնել թեփուկով բրինձը, եփել ևս 15 րոպե։ Դդումը խորանարդիկներով կտրատել, մանրացնել նաև սոխը և բիբարը, այս ամենը ավելացնել եռացող ճաշին, եփել ևս 15 րոպե։ Նեխուրը լավ մանրացնել, սխտորի պճեղները 2 մասի բաժանել, այս երկուսը ավելացնել ճաշը անջատելուց հետո, կաթսան փակել կափարիչով, սպասել ևս 15 րոպե, մատուցելուց մի փոքրիկ կտոր կարագ դնել։Սխտորը , ցանկության դեպքում, կարող եք մատուցելուց առաջ հանել ճաշից։
Բարի ախորժակ :)
Monday, November 24, 2014
Saturday, November 22, 2014
Նուշի ալյուրով քաղցրավենիք ( 2տարեկան +)
Բաղադրությունը։ 3 ձու, 1 բաժակ շաքարավազ, մեկ ու կես բաժակ նուշի ալյուր, կես բաժակ կաթ, 40 մլ կարագ, կես թեյի գդալ սոդա, կես թեյի գդալ վանիլ, 3-4 խնձոր։
Պատրաստման եղանակը։ Հարիչով մի քանի րոպե հարել ձվերը, շաքարավազը, դանդաղ հարելով աստիճանաբար ավելացնել ալյուրը, կաթը, կարագը, հետո սոդան ու վանիլը։Եփելու կաթսայի տակ մի քիչ կարագ քսել, վրան ալյուր ցանել։ Խմորը լցնել, խնձորները մաքրել, կիսալուսնաձև կտրատել ու շարել խմորի վրա։
Աշխատեք սահմանափակել սպիտակ ալյուրի կիրառությունը ձեր և ձեր բալիկների սննդակարգում!!!!Սպիտակ ալյուրը վերամշակում անցնելուց կորցնում է բոլոր օգտակար հատկությունները, և բացի օգտակարության կորստից նաև բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա /մանրամասն ուրիշ փոստում/։
Բաղադրատոմսը մեզ տրամադրեց Անի Մարտիրոսյանը :*
Saturday, May 24, 2014
Կորեկով ապուր (2 տարեկան +)
Կորեկով ապուր պատրաստելու համար անհրաժեշտ է․
- կորեկ - կես բաժակ
- ջուր - 1,5 լիտր
- սոխ - 1 հատ
- գազար - 1 հատ
- սխտոր - 3 պճեղ
- ձեթ
- կանաչի
- աղ
Պատրաստման եղանակը․
Կորեկը մի քանի անգամ լավ լվանալ, ցանկալի է տաք ջրով, որպեսզի նրա վրա գտնվող բարակ թաղանթը առանձնանա: Այնուհետև կորեկի վրա ջուր ավելացնել և եփել 25 րոպե ցածր կրակի վրա։ Սոխն ու գազարը լավ մանրացնել, տաքացնել ձեթի մեջ և ավելացնել արդեն եփված կորեկի վրա, բոլորը միասին կրկին եփել 5-7 րոպե, ավելացնել մանր կտրատած սխտորը , աղը և կանաչին, գազը անջատել, կաթսայի բերանը փակել, հինգ րոպե հետո մատուցել։
բարի ախորժակ երեխաներին :)
բարի ախորժակ երեխաներին :)
Շնորհակալություն Կարինա Եղիազարովային բաղադրատոմսը և նկարը մեզ տրամադրելու համար
Monday, May 12, 2014
Թթվասերով կեքսիկներ ( 2 տարեկան +)
Անհրաժեշտ է․
1. ընկույզ - մեկ բաժակ , կարող եք օգտագործել նուշ, պնդուկ, ես լցրել եմ բրազիլական ընկույզ և նուշ
2. ալյուր - մեկ բաժակ
3. շաքարի փոշի - մեկ բաժակ
4. թթվասեր - մեկ բաժակ
5. ձու - երկու հատ
6. սոդա - կես թեյի գդալ
Պատրաստման եղանակը ․
1. Մանրացնել ընկույզը
2. Մաղել ալյուրը
3. Միմյանց խառնել ալյուրը, սոդան, շաքարի փոշին, ձուն, թթվասերը հարել մինչև դառնա միասեռ զանգված
4. Ավելացնել մանրեցված ընկույզը, լավ խառնել
5. Խմորը լցնել ֆորմաների մեջ , զարդարել կտրատած ընկույզներով և թխել 200C , 25-30 րոպե
Սա էլ պատրասի տեսքը․

Ձկնապուր (1 տարեկան +)
Ձուկը շատ կարևոր սպիտակուցային մթերք է, պարունակում է օմեգա 3, կալիում, կալցիում, ֆոսֆոր և այլն։ Չնայած իր սննարար ու օգտակար լինելուն, ձուկը ուժեղ ալերգեն է, այդ պատճառով այն երեխայի սննդակարգ ներմուծեք շատ քիչ չափաբաժնով՝ մեկ թեյի գդալից սկսած։ Երեխային ձուկ կարող եք տալ ամիսը երկու անգամ։
Ձկնապուր պատրաստելու համար անհրաժեշտ է․ ձուկ, բրոկոլի, լոլիկ, գազար, սոխ, նեխուր, դափնետերև, համեմ։
Եթե հնարավորություն ունեք շոգեխաշելու, ապա շատ ավելի լավ, քանզի գիտենք, որ շոգեխաշելիս գրեթե բոլոր վիտամինները պահպանվում են։ Եթե չկա շոգեխաշելու հնարավորություն, ապա ապուրը պատրաստեք շատ քիչ ջրով, ցածր կրակի վրա։ Ձուկը նշված բաղադրիչներով եփելուց հետ, հանեք ապուրից, մաքրեք փշերից և մաքրված միսը հետ լցրեք ապուրի մեջ,ավելացրեք համեմը և նեխուրը, մի կտոր կարագ դրեք։

Saturday, April 5, 2014
Ավոկադոյով բաղադրատոմսեր
Մեզե ավոկադոյով և պանրով (1 տարեկան +)
Ավոկադոն համարվում է ամենաբարձր կալորիականություն ունեցող միրգը, պարունակում է մեծ քանակով ճարպաթթուներ, վիտամին A և E: Առաջարկվող ուտեստը հարուստ է վիտամիններով և կալցիումով, ինչն էլ չափազանց անհրաժեշտ է երեխաների արագ աճող օրգանիզմին: Եվ այսպես Մեզե պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ հատ մեծ ավոկադո, երկու ճաշի գդալ լիմոնի թարմ քամած հյութ, 50 գրամ անյուղ պանիր, աղ, համեմունքներ ըստ ճաշակի:
Ավոկադոն բաժանել երկու մասի, կորիզը հանել, թեյի գդալով կեղևից քերել ամբողջ պտղամիսը: Պտղամսի վրա ավելացնել լիմոնի հյութը և մանր քերած պանիրը: Քանի որ ավոկադոն բավականին հարուստ է յուղերով, ցանկալի է, որ վերցնեք անյուղ պանիր: Այս ամենին ավելացնել մի պտղունց չորացրած կանաչի , մեծիկների դեպքում նաև աղ, երեխաների համար պատրաստելուց աղ մի ավելացրեք, պանրի աղը արդեն իսկ բավարար է: Մատուցել հացի ձողիկների կամ տանը պատրաստված չորահացիկների հետ: Բարի ախորժակ :)
Շնորհակալություն Կարինա Եղիազարովային բաղադրատոմսը մեզ տրամադրելու համար:
Ավոկադոյով ձվածեղ (2 տարեկան +)
Այս ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ ավոկադո, երկու լորի ձու, կանաչ սոխ: Ավոկադոն բաժանել երկու մասի, կորիզը հանել, գդալով մի փոքր փոսիկ բացել, որպեսզի ձվիկը տեղավորվի մեջը: Գազօջախը տաքացնել 150 C , ավոկադոն ձվիկներով զգույշ դնել օջախի մեջ, 15-20 րոպե, երբ համոցվեք որ ձուն եփած է, հանեք գազօջախից վրան լցրեք մանր կտրատած կանաչ սոխ, մեծիկների դեպքում նաև սև բիբար:

Friday, April 4, 2014
Կորեկի ձավարով (пшено ) շիլա ( 2 տարեկան +)
Կորեկի ձավարը հարուստ է ածխաջրերով, բջջանյութով, սպիտակուցներով, ինչպես նաև պարունակում է միկրո և մակրո տարրեր՝ ֆտոր, երկաթ, մանգան, մագնեզիում, պղինձ:
Կորեկը մի քանի անգամ լավ լվանալ, ցանկալի է տաք ջրով, որպեսզի նրա վրա գտնվող բարակ թաղանթը առանձնանա: Այնուհետև կորեկի վրա ջուր ավելացնել (1 : 2 հարաբերակցությամբ ) և եփել 25 րոպե ցածր կրակի վրա, այնուհետև արդեն եփած կորեկի վրա կաթ ավելացնել, մի անգամ էլ կաթով եռացնել ու կրակն անջատել: Կաթնակորեկային շիլայի վրա ավելացնել մի փոքիկ կտոր կարագ և վերջ շիլան պատրաստ է: Եթե քաղցրացնելու խնդիր ունեք, կարող եք մի քիչ մեղր ավելացնել, ոչ շատ տաք շիլային, շատ համեղ է ստացվում, բարի ախորժակ երեխաներին :)
Այս ձավարը ունի օրգանիզմի իմունիտետը ամրացնող հատկություն, ինչպես նաև բարերար ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա: Նրանում պարունակվող ֆտորը նպաստում է ատամների, մազերի ու եղունգների ամրացմանը:
Ինչպե՞ս պատրաստել կորեկի ձավարի շիլա
Կորեկը մի քանի անգամ լավ լվանալ, ցանկալի է տաք ջրով, որպեսզի նրա վրա գտնվող բարակ թաղանթը առանձնանա: Այնուհետև կորեկի վրա ջուր ավելացնել (1 : 2 հարաբերակցությամբ ) և եփել 25 րոպե ցածր կրակի վրա, այնուհետև արդեն եփած կորեկի վրա կաթ ավելացնել, մի անգամ էլ կաթով եռացնել ու կրակն անջատել: Կաթնակորեկային շիլայի վրա ավելացնել մի փոքիկ կտոր կարագ և վերջ շիլան պատրաստ է: Եթե քաղցրացնելու խնդիր ունեք, կարող եք մի քիչ մեղր ավելացնել, ոչ շատ տաք շիլային, շատ համեղ է ստացվում, բարի ախորժակ երեխաներին :)
Thursday, April 3, 2014
Բազուկով աղցանիկ ( 1 տարեկան +)
Բազուկը կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը, մարսողությունը, նրանում պարունակվող կալիումը և կալցիումը բարերար ազդեցություն ունեն սրտի աշխատանքի վրա: Բազուկը հարուստ է հանքային աղերով և բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին:
Բազուկով աղցանիկի համար անհրաժեշտ է. երկու բազուկ մեկ կապ, մարոլ, երկու ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, կես լիմոնից քամած թարմ հյութ, : Բազուկը եփել, այնուհետև մարոլի հետ կտրատել, ավելացնել ձիթայուղը և լիմոնի հյութը, մեկ ժամ թողնելուց հետո ախորժակով ուտել :D
Լավ չծամող բալիկների համար, կարող եք բլենդել: 1,6 տարեկանից հետո կարելի է նաև կանաչ ոլոռ ավելացնել:
Շնորհակալություն Կարինա Եղիզարովային բաղադրատոմսը և նկարը մեզ տրամադրելու համար:

Sunday, March 2, 2014
Ճաշիկ ՛՛ Օգտակար՛՛ (2 տարեկան +)
Անհրաժեշտ է.
եգիպտացորենի բուսայուղ, սոխ, սխտոր, կոճապղպեղի փոշի կամ ճզմած թարմ կոճապղպեղ, խորոված սմբում կամ սառեցրած խորոված սմբուկ, բիբար, բրոկոլի , ծաղկակաղամբ, գազար, նեխուր, մաղադանոս , ձիթայուղ:
Պատրաստման եղանակը.
Սոխը, գազարը և սխտորը եգիպտացորենի ձեթով շատ քիչ տաքացնել, ավելացնել կոճապղպեղը , այնուհետև կես բաժակ ջուր ավելացնել: Նեխուրի տերևները առանձնացնել ցողուններից, ցողունները կտրատել, ծաղկակաղամբի և բրոկոլիի բույլերը մանրացնել, բիբարն կտրատել: Կաթսայի մեջ կես բաժակ ջուր ավելացնելուց հետո ավելացնել նաև բիբարը, ծաղկակաղամբը, բրոկոլին, նեխուրի ցողունները, վերջում խորոված սմբուկը, կափարիչը փակ պահել, կրակն էլ ցածր անել: Ուտեստը պատրաստ կլինի, երբ ամբողջ բանջարեղենը եփված կլինի, կրակն անջատելուց հետո ավելացնել նեխուրի տերևները և մաղադանոսը, կափարիչը կրկին փակել, 5-6 րոպե հետո ավելացնել ձիթայուղ և մատուցել:

Շնորհակալություն Անի Մարտիրոսյանին այս համեղ բաղադրատոմսը և նկարը մեզ տրամադրելու համար :)
Friday, February 28, 2014
Ճուտիկով և դդումով ապուր (10 ամսական +)
Ճուտիկի / հավի միսը պարունակում է մեծ քանակով վիտամին B6, բազմաթիվ սպիտակուցներ, ֆոսֆոր, սելեն, վերջինս հայտնի է իր հակաքաղցկեղային հատկությամբ: Հավի միսը օգտագործելուց առաջ անպայման հեռացրեք կաշին և նրա տակ գտնվող ճարպային շերտը:
ԵՎ այսպես ճուտիկը լվանալ, կտրատել, քիչ ջրով դնել կրակին, մի երկու անգամ եռալուց հետո, ջուրը թափել, նոր ջուր լցնել, ճուտիկը կիսաեփ անել: Ճուտիկին ավելացնել կտրատած գազար, դդում, սոխ, բիբար և շատ քիչ քանակով բրինձ: Արդեն պատրաստի ճաշիկին ավելացնել նեխուր, համեմ , մի փոքրիկ կարագ կամ բուսայուղ:
Մի քիչ մեծ բալիկների համար կարող եք կես պճեղ սխտոր գցել, նաև այս ճաշիկին շատ է ՚՛՛սազում՛՛ ուրցը : Բարի ախորժակ :)

Tuesday, February 25, 2014
Աշնան շունչը զգացեք խստաշունչ ձմռանը կամ սառեցված մթերք
Քանի որ մենք ու մեր բալիկները բանջարեղենի, մրգերի ու հատապտուղների կարիք ունենք ոչ միայն ամռանը ու աշնանը այլ նաև ձմռանը, ուստի այդ ամենի պահպանման ամենաանվտանգ միջոցը սառեցումն է: Իհարկե թարմ վիճակում վերը նշվածները ավելի օգտակար ու համեղ են, բայց սառեցման մեթոդը հնարավորություն է տալիս պահպանել գրեթե բոլոր վիտամինները ու համային հատկանիշները: Սառեցման համար ընտրեք առողջ ու թարմ մթերք,իսկ պահպանման համար հատուկ հերմետիկ փակվող տարաներ կամ զիփ փականով տոպրակներ: Եվ այսպես սառեցնում ենք .
Սառեցված հատապտուղները կարող եք ավելացնել շիլաներին, մրգային պյուրեներին ավելացնել, տանը պատրաստված յոգուրտի մեջ լցնել :
3. Մրգեր
Եթե ուզում եք միրգ սառեցնել , որպեսզի շիլաներին ավելացնենք, ուրեմն անպայման կեղևազատեք, հանեք կորիզը բլենդերով հարեք, այնուհետև փոքրիկ տարաներով կամ տոպրակներով դրեք սառցախցիկում:
4. Կանաչեղեն
Սառեցման համար նախատեսված կանաչեղենը մաքրել, լվանալ, թողնել լավ չորանա, այնուհետև մանր կրտատել և համապատասխան տարաներով դնել սառցախցիկում:
Խորհուրդ եմ տալիս անպայման նեխուր սառեցնել ու օգտագործել ճաշերի մեջ, բացի հաճելի համից նեխուրը նաև շատ օգտակար է և մեծ քանակով կալցիում է պարունակում:
Առողջ սնվեք... առողջ եղեք .... :)
- բանջարեղեն - բիբար, սմբուկ, լոլիկ, դդմիկ, ծաղկակաղամբ, կանաչ լոբի
- հատապտուղներ - սև և կարմիր հաղարջ, ելակ, գետնամորի, հոն, չիչխան
- միրգ - սալոր, ծիրան, դեղձ
- կանաչեղեն - նեխուր, համեմ, մաղադանոս
1. Բանջարեղեն
Սառեցման պրոցեսում առաջին հորիզոնականում պետք է լինի բանջարեղենը , որովհետև յուրաքանչյուր ուտեստ առանց բանջարեղենի այնքան էլ համեղ չի լինում ու նաև մեծ քանակով բանջարեղեն պետք է սառեցնեն այն մայրիկները , ովքեր բալիկի հավելյալ սնունդը սկսելու են ձմռանը: Բնականաբար ցանկացած մթերքի սառեցումը սկսվում է մթերքի մանրակրկիտ լվացումից:
Բիբարը և դդմիկը ձեզ հարմար չափերով կտրատել, հատիկ-հատիկ շարել սկուտեղի վրա, դնել սառցախցիկում մոտ 24 ժամ, այնուհետև տեղավորել համապատասխան տարաների մեջ:
Լոլիկը կեղևազատել, բլենդերով մանրացնել, լցնել կեքս թխելու համար նախատեսված տարաների մեջ, սառչելուց հետո տեղափոխել սառեցնելու համար նախատեսված տարաների կամ տոպրակների մեջ: Եթե չունեք կեքսի ամաններ, կարող եք ուղղակի կեղևազատելուց հետո, ուղղակի քառակուսիկներ կտրատեք , առանձին սառեցրեք հետո տեղափոխեք տարաների մեջ:
բիբար |
դդմիկ |

սմբուկ |
3. Մրգեր
Եթե ուզում եք միրգ սառեցնել , որպեսզի շիլաներին ավելացնենք, ուրեմն անպայման կեղևազատեք, հանեք կորիզը բլենդերով հարեք, այնուհետև փոքրիկ տարաներով կամ տոպրակներով դրեք սառցախցիկում:
4. Կանաչեղեն
Սառեցման համար նախատեսված կանաչեղենը մաքրել, լվանալ, թողնել լավ չորանա, այնուհետև մանր կրտատել և համապատասխան տարաներով դնել սառցախցիկում:
նեխուր |
- Ճաշերում օգտագործվող սառեցրած մթերքը պետք է հենց այդպես սառած գցել եռացող ճաշի մեջ, եթե թողնեք ՚՚ հետ գա՚՚ ապա վիտամինների կորուստ կունենաք
Կարծում եմ համոզվեցիք, որ մթերքներ սառեցնելը բականին հեշտ ու ոչ աշխատատար է, շատ քիչ ժամանակ ու գումար տրամադրելով ձմռանը ձեր բալիկներին կարող եք համեղ ու օգտակար կերակուր մատուցել:
- Սառեցրած մթերքը չի կարելի հալեցնել ու նորից սառացնել,
- Եթե հոսանքազրկում կա ձեր բնակարանում, ապա աշխատեք սառցախցիկի դուռը չբացել, որպեսզի չնպաստեք սառած մթերքի շուտ հալվելուն
Առողջ սնվեք... առողջ եղեք .... :)
Tuesday, February 11, 2014
Փոքրիկ օգնություն իմունիտետին ( 2 տարեկան +)
Գաղտնիք չէ , որ մեր ժամանակներում բավականին տարածված են վիրուսային հիվանդությունները և մենք ու մեր բալիկները հաճախ ենք ենթարկվում վիրուսային հարձակումների : Երեխաների մոտ գերակշռում են սուր շնչառական ինֆեկցիոն հիվանդությունները, որոնցով երեխաները կարող են հիվանդանալ տարի մի քանի անգամ: Եվ այսպես երեխան համարվում է հաճախ հիվանդացող, ցածր դիմադրողականություն ունեցող եթե մեկ տարվա ընթացքում սուր շնչառական ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանում է.
- մինչև 1 տարեկան - 4 և ավելի անգամ
- 1- 3 տարեկան - 6 և ավելի անգամ
- 4- 5 տարեկան - 5 և ավելի անգամ
- 5 տարեկանից մեծ - 4 և ավելի անգամ
ՈՒզում եմ զգուշացնել, որ հակաբիոտիկների ու ջերմիջացնողների հաճախակի կիրառումը բերում է իմունիտետի ըկնճմանը, անհարկի մի օգտագործեք հակաբիոտիկներ, իսկ ջերմությունը իջեցրեք միայն 38,5C-ի սահմանը անցնելուց հետո միայն: Հիվանդության կանխարգելման ամենաօպտիմալ տարբերակը երեխայի իմունիտետի բարձրացումն է, որի ամենակարևոր տարրերն են.
- առողջ, բալանսավորված սնունդը
- օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը (զբոսանք, քուն, ճաշելու ժամեր)
- կոփումը
Հետևյալ բաղադրատոմսը կօգնի բարձրացնել ձեր ու ձեր բալիկի օրգանիզմի դիմադրողականությունը:
Անհրաժեշտ է. մեղր , ընկույզ, չամիչ, ծիրանի և սև սալորի բնական չրեր, բոլոր բաղադրիչները կես կգ:
Պատրաստման կարգը. Չրերը և չամիչը լվանալ, չորացնել, այնուհետև մսաղացով աղալ, ընկույզը մանրացնել կամ մսաղացով կամ հավանգում, այդ բոլորը ավելացնել մեղրին: Խառնուրդը դնել սառնարանում, պահել երեք օր, որից հետո արդեն պատրաստ է օգտագործման համար:
Ուտել ամեն առավոտ մեկ թեյի գդալ, 15 րոպե հետո նախաճաշել:
- համոզվեք, որ Ձեր երեխան ալերգիա չունի մեղրից, հետո կիրառեք
- երբեք չօգտագործեք պահածոյացված մեղր, մեղրում նույնպես կարող են բոտուլիզմի հարուցիչներ առաջանալ
Առողջ եղեք !!!!
Saturday, February 8, 2014
Հավելյալ սնունդ ( 7 ամսական +)
Այսօր ուզում եմ գրել մի կարևոր և ակտուալ թեմայի մասին, որը կոչվում է հավելյալ սնունդ: Ե՞րբ, ի՞նչ, ինպե՞ս, ինչքա՞ն ...
Մի մեծ խնդրանք ու խորհուրդ, երբեք մի շտապեք սննդի հարցում, երբե՛ք , բալիկները շատ արագ մեծանում են ու կհասցնեն ամեն ինչ էլ ուտել, իսկ ժամանակից առաջ ընկնելով կվնասեք ձեր բալիկի մարսողական համակարգը, հետագայում հնարավոր է ունենաք վատ ախորժակով և թույլ մարսողական համակարգով երեխա: Ընդհանրապես հավելյալ սնունդ սկսելու համար համապատասխան տարիք համարվում է վեց ամսականը, բայց ես խորհուրդ եմ տալիս սկսել յոթից, եթե բալիկը քաշի հետ լուրջ խնդիրներ չունի, իսկ մինչ դա իհարկե շատ ցանկալի է բալիկին կերակրել բացառապես կրծքի կաթով: Հավելյալ սնունդ տալուն զուգահեռ կրծքով կերակրելը շարունակել մինչև երկու տարեկան, ցանկության և հնարավորության դեպքում ավելի երկար կերակրեք, դա միայն դրական ազդեցություն կթողնի բալիկի իմուն համակարգի վրա, բայց դա արդեն ուրիշ թեմա է, որը նույնպես շուտով կքննարկենք:
Եվ այսպես.
Ե՞րբ - յոթ ամսականից
Ի՞նչ
Շատ կարևոր է, թե ինչից եք սկսում, երբեք, երբե՛ք պետք չէ սկսել.
- հյութերից - միրգը հյութի վերածելիս , հյութի մեջ անցնում է մրգում պարունակվող ամբողջ շաքարը, իսկ վիտամինները մնում են պտղամսում, որը դուք աղբն եք նետում
- կարտոֆիլից- իրականում կարտոֆիլը այն օգտակար ու անվնաս բանջարեղենը չի, ինչպես մենք ենք կարծում
- գունավոր բանջարեղենից - բոլոր գունավոր բանջարեղենները հնարավոր ալերգեններ են ու ռիսկի պետք չէ դիմել
- մրգերից
Մինչև մեկ տարեկան երբե՛ք մի կիրառեք աղ և շաքարավազ, հետագայում էլ խիստ սահամանափակեք դրանց կիրառումը, սովորեցրեք բալիկին սիրել մթերքի բնական համը:
Եվ այսպես սկսում ենք անգույն բանջարեղենից, մասնավորապես դդմիկի և ծաղկակաղամբի միակոմպոնենտ պյուրեյից առանց կարագի և բուսայուղի: Եթե գիտեք, որ ձմռանն եք սկսելու տալ հավելյալ սնունդ, ապա խորհուրդ եմ տալիս ամռանը և աշնանը ակտիվ զբաղվեք բանջարեղեն սառացնելու գործընթացով ( թե ինչ և ինչպես կգրեմ առանձին փոստում):
Ինչպե՞ս, ինչքա՞ն
Սկսում ենք բանջարեղենի միակոմպոնենտ պյուրեի շատ քիչ քանակից՝ կես թեյի գդալից, հետևելով բալիկի ռեակցիային, եթե ալերգիկ ռեակցիա նկատեք կամ փորլուծություն, ժամանակավորապես դադարեցրեք տվյալ բանջարեղենի կիրառումը: Դանդաղ ավելացրեք սննդի քանակը, չորս օր հետո կարող եք ուրիշ բանջարեղեն տալ, օրինակ եթե դդմիկ եք տվել, սկսեք տալ ծաղկակաղամբ կրկին հետևելով բալիկի ռեակցիային: Երկու շաբաթ հետո կարող եք ռացիոնում ավելացնել եգիպտացորենի, հնդկաձավարի կամ բրնձի շիլաներ, կրկին հերթով, քիչ քանակով, բալիկին հետևելով: Յոթ ամսականի վերջում արդեն կարող եք պատրաստել երկկոմպոնենտ ճաշիկներ , բնականաբար բալիկի մարսողական համակարգին արդեն ծանոթ կոմպոնենտներից: Ութ ամսականից սկսած արդեն կարող եք քիչ քանակով կարագ կամ բուսայուղ ավելացնել ճաշիկներին: Մրգերը սկեք յոթի վերջից կամ ութից, սկսեք շոգեխաշած խնձորից, կրկին նույն ձևով քիչ քանակով և բալիկի ռեակցիային հետևելով: Աշխատեք բոլոր բանջարեղենները շոգեխաշել: Միս , ձուկ կարող եք տալ ինը ամսականից, օգտագործեք մսի երկրորդ մսաջուրը, եթե զինված եք համապատասխան սարքավորումներով, ապա ավելի ցանկալի է միսը նույնպես շոգեխաշել: Սկզբում նախապատվություն տվեք նապաստակի մսին , հետո տավարին ու հավին ( զարգացած շատ երկրներում նապաստակից հետո տալիս են ձիու միս, բայց դե մեր երկրում այն ընդունված չէ կիրառել , ոչ էլ առկա է խանութներում, սա ուղղակի ինֆոյի համար ) : Ձու՝ տաս ամսականից, մինչև մեկ տարեկան տվեք միայն ձվի դեղնուցը:

- Արհեստական սնվող բալիկներին կարող եք սկսել վեց ամսականից:
- Ձեր բալիկի տարիքին համապատասխան բաղադրատոմսեր կարող եք գտնել իմ բլոգում:
- Առողջ սնվեք, առողջ սնեք ձեր բալիկներին
- Մի սպասեք, որ ձեր բալիկը հենց սկզբից կսկսի հաճույքով ուտել, հնարավոր է հրաժարվի, բայց դուք համբերատար կրկին առաջարկեք ու բալիկի հրաժարվելը առիթ մի դարձրեք աղ ու շաքար ավելացնելու:
- Ճիշտ սկսեք ձեր բալիկի հավելյալ սնունդը, երբեք մի շտապեք սննդի քանակի ու տեսակների հարցում, դրանով դուք բալիկի առողջ կյանքի հիմքը կդնեք
Friday, February 7, 2014
Բանջարեղենով աղցան ( 2 տարեկան +)
Բրոկոլին և ծաղկակաղամբը շոգեխաշել, այնուհետև
ծաղկակաղամբը թեթև տապակել ձեթի մեջ, ձեթի մեջ տապակել նաև սմբուկը, հետո կտրատել
թարմ լոլիկը, մաղադանոսը, խառնուրդի վրա սխտոր ճզմել, լիմոնի հյութ, ձեթ և քացախ /
2:1 / , վերջում մի քիչ աղ անել:
Սիսեռով ապուր ( 2 տարեկան +)
Սիսեռը հարուստ է A, B, C, E խմբի վիտամիններով, հանքանյութերով: Օգտակար նյութերի պարունակության շնորհիվ սիսեռը իմունային համակարգը պաշտպանող, սրտային և ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է համարվում:
Սիսեռը լվանալ, թրջել գոլ ջրում , թողնել մոտ վեց ժամ, այնուհետև կիսաեփ անել, բոլոր հատիկները հանել ջրից: Սիսեռի հատիկները բարակ թաղանթ ունեն, բոլոր հատիկները թաղանթազատել, բավականին հեշտ դուրս է գալիս թաղանթը: Թաղանթազատելուց հետո հետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել մանրացված գազար, բիբար, սոխ, եփել: Բոլոր բաղադիրչների եփվելուց հետո ավելացնել մանրացված նեխուր, համեմ և մի պճեղ սխտոր ( 4 մասի բաժանած ) , կաթսայի բերանը փակել, թողնել 15 րոպե, սխտորները հանել, կարագ կամ բուսայուղ ավելացնել և մատուցել: Եթե բալիկը դեռ ծամելու հետ խնդիրներ ունի, պատառաքաղով մի փոքր տրորել սիսեռները:

Monday, February 3, 2014
Յոգուրտ (1 տարեկան +)
Յոգուրտը կաթնաթթվային մթերք է, որը պատրաստվում է մերող միկրոօրգանիզմների կիրառմամբ: ՛՛ Կենդանի յոգուրտը՛՛ պարունակում է կաթնաթթվային մանրէներ, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, կարգավորում են մարսողությունը: Յոգուրտը պարունակում է նաև վիտամիններ, մոնո-, դիսախարիդներ, մակրո-, միկրոտարրեր: Յոգուրտը օրգանիզմի իմունիտետը բարձրացնող հրաշալի միջոց է:
Պատրաստման եղանակը:
Ես տանը պատրաստում եմ յոգուրտ օգտագործելով յոգուրտի չոր մերան, յոգուրտ պատրաստող սարք և կովի կաթ:
Մեկ լիտր կաթը եռացնել, թողնել սառչի մինչր 40-42C: Յոգուրտի չոր մերանը լուծել 50մլ ջրում, լցնել կաթի վրա, լավ խառնել և լցնել յոգուրտի սարքի տարաների մեջ, թողնել այն միացված ութ ժամ, ապահովելով 40-42C:
Մերվելուց հետո տարաները դնել սառնարանում: Այն պատրաստ կլինի սառչելուց հետո, կարող եք տարբեր մրգեր խառնել արդեն պատրաստի յոգուրտին, թեպետ իմ երեխաները առանց մրգերի էլ են մեծ հաճույքով ուտում:
Պատրաստման եղանակը:
Ես տանը պատրաստում եմ յոգուրտ օգտագործելով յոգուրտի չոր մերան, յոգուրտ պատրաստող սարք և կովի կաթ:
Յոգուրտ պատրաստող սարք |
Յոգուրտի տարաներ |
Մերվելուց հետո տարաները դնել սառնարանում: Այն պատրաստ կլինի սառչելուց հետո, կարող եք տարբեր մրգեր խառնել արդեն պատրաստի յոգուրտին, թեպետ իմ երեխաները առանց մրգերի էլ են մեծ հաճույքով ուտում:
Friday, January 31, 2014
Մսով, ծաղկակաղամբով ապուր ( 10 ամսական +)
Տավարի միսը կտրտել, լվանալ, քիչ քանակով ջրի մեջ եփել մինչև քափը վերջանա, ջուրը թափել, նոր ջուր լցնել , եփել երկու ժամ: Այնուհետև ավելացնել նախապես լվացած և կտրտած գազար, ծաղկակաղամբ, բիբար, սոխ (մեկ տարեկանից հետո նաև լոլիկ) և բրինձ: Բոլոր բաղադրիչները հենց արդեն եփված լինեն , մանրացված նեխուր լցնել, կրակն անջատել, վերջում կարագ կամ բուսայուղ ավելացնել: Եթե բալիկը դեռ լավ չի ծամում, ապա ամբողջը բլենդել, իսկ եթե միայն միսը ծամելուց է դժվարանում, ապա բլենդել միայն միսը, նկարում վերջին տարբերակով է:
Միշտ հիշեք մսի հետ լավագույն համադրումը բանջարեղենի հետ է: Բարի ախորժակ :)
Միշտ հիշեք մսի հետ լավագույն համադրումը բանջարեղենի հետ է: Բարի ախորժակ :)
Կարմիր լոբիով ապուր (2 տարեկան + )
Կարմիր լոբին պարունակում է մագնեզիում, երկաթ,կալցիում, օմեգա - 3 ճարպաթթուներ, ցինկ, B1, B6 վիտամիններ, սպիտակուցներ:
Կարմիր լոբին լավ լվանալ, այնքան ջուր լցնել, որ լոբին ծածկվի, թողնել վեց ժամ: Այնուհետև այդ ջրի վրա եփելու համար բավարար քանակով ջուր լցնել և եփել: Գրեթե եփված լոբու վրա ավելացնել սոխ և ընկույզ, վերջիններիս եփելուց հետո գազօջախն անջատել , մանրացված համեմ ավելացնել, քիչ աղ անել , ինչպես նաև կարագ կամ բուսայուղ ավելացնել: Դեռ լավ չծամող բալիկների համար բլենդել :
Հեշտ ու սննդարար , բարի ախորժակ :)

Wednesday, January 29, 2014
Կեքս ( 2 տարեկան +)
Կեքսերի պատրաստման համար անհրաժեշտ է.
1. ալյուր - 3 բաժակ
2. շաքարավազ - 1 բաժակ
3. ձու - 2 հատ
4. մածուն - 1 բաժակ
5. սոդա - 1 թեյի գդալ , մածունի մեջ բացած
6. ձեթ - 0,5 սուրճի բաժակ
7. դարչին - 2 թեյի գդալ
Բաղադրիչները միասին հարել, ապա լցնել կեքսի ամանիկների մեջ, իսկ եթե ամանիկներ չունեք ուղղակի ընկույզից մի քիչ մեծ գնդիկներ արեք:
Երեսին կարող եք վարսակի փաթիլներ լցնել, զարդարելու նպատակով:
Եփել 180 աստիճանում, մինչև կեքսերի լավ դեղնելը:
Մայրիկներ ջան աշխատեք հնարավորինս քիչ քանակով խմորեղեն տալ բալիկներին, իսկ տալու դեպքում ընտրեք բուսայուղով պատրաստված խմորիկներ, քանի որ կարագի տաքացումից օրգանիզմի համար վտանգավոր նյութեր են առաջանում: Երկրորդ վտանգավոր բաղադրիչը շաքարավազն է, ես միշտ բաղադրատոմսում նշված քանակի կեսն եմ օգտագործում կրկին համեղ է ստացվում:

Ռիզոտտո ( 2տարեկան +)
Հնդկահավը լվանալ, կտրտել, մարինացնել ձիթապտղի ձեթի և սոյայի սոուսի մեջ մոտ 40 րոպե: Առանձին եփել գազարը, կանաչ ոլոռը և բրինձը: Այնուհետև մարինացված հնդկահավը տապակել թավայի մեջ, կարմրելուց հետո ավելացնել նախապես եփած գազարը, կանաչ ոլոռը և բրինձը, մի քանի րոպե պահել կրակին ու անջատել, մի քիչ աղ անել, իսկ մեծիկների դեպքում նաև կարմիր պղպեղ:
Վերջում վայելե՜լ, շատ համեղ է :)
Վերջում վայելե՜լ, շատ համեղ է :)
Tuesday, January 28, 2014
Բլղուրով շիլա (1,6 տարեկան +)
Բլղուրը կամ ցորենի ձավարը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Բլղուրը մի ներառեք ձեր ամենօրյա շիլաների ցանկում, ցանկալի է այս շիլայով կերակրել բալիկին ամիսը 2-3 անգամ: Նախօրոք թրջել բլղուրը գոլ ջրում, մոտ մեկ ժամ, այնուհետև ջուրը թափել, կաթ ավելացնել, եփել 2-3 րոպե, վերջում կարագ դնել:
Բարի ախորժակ :)
Բարի ախորժակ :)
Տավարի լյարդը կարտոֆիլով (բրնձով ) ( 11 ամսական +)
Տավարի լյարդը պարունակում է մի շարք վիտամիններ, մասնավորապես A, B12, ինչպես նաև մեծ քանակով երկաթ, հետևաբար լյարդը անփոխարինելի միջոց է հեմոգլոբինի ցածր մակարդակի ժամանակ:
Տավարի լյարդը լվանալ, թաղանթը հեռացնել, եփել, այնուհետև քառակուսիներ կտրտել: Կարտոֆիլը կամ բրինձը եփել սոխի և գազարի հետ, շատ ցանկալի է շոգեխաշել, այնուհետև խառնել մսի հետ կարագ կամ բուսայուղ ավելացնել և մատուցել:
Դեո լավ չծամող բալիկներ համար բոլորը միասին բլենդել
Շատ օգտակար ու սննդարար է, ցանկալի է բալիկին լյարդով կերակրել ամիսը երկու անգամ:
Տավարի լյարդը լվանալ, թաղանթը հեռացնել, եփել, այնուհետև քառակուսիներ կտրտել: Կարտոֆիլը կամ բրինձը եփել սոխի և գազարի հետ, շատ ցանկալի է շոգեխաշել, այնուհետև խառնել մսի հետ կարագ կամ բուսայուղ ավելացնել և մատուցել:
Շատ օգտակար ու սննդարար է, ցանկալի է բալիկին լյարդով կերակրել ամիսը երկու անգամ:
Thursday, January 23, 2014
Բրինձը դդումով (7 ամսական + )
Դդումը պարունակում է կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն:
Դդումը կեղևազրկել, լվանալ, կտրտել, շոգեխաշել: Բրինձը առանձին խաշել, այնուհետև շատ փոքրիկների համար միասին բլենդել, վերջում կարագ կամ բուսայուղ լցնել: Մեկ տարեկանից հետո դդումի հետ կարելի է նաև շոգեխաշել չամիչ, ծիրանի կամ դեղձի բնական չիր, իսկ երկու տարեկանից հետո արդեն կարելի է մեղր էլ ավելացնել:

Մածունով աղցանիկ ( 1,6 տարեկան + )
Մեկ վարունգը մանր կտրտել, կես պճեղ սխտորը ճզմել, երկու ընկույզ մանրացնել և ավելացնել մի աման մածունի վրա, լավ խառնել, ավելացնել մեկ թեյի գդալ զեյթունի ձեթ և մանրացված սամիթ: Թեթև, համեղ ու օգտակար աղցանիկ փոքրիկների ու մեծիկների համար:
Wednesday, January 22, 2014
Դեղին ոլոռով ապուր ( 2 տարեկան +)
Ոլոռի մեջ սպիտակուցների քանակը գրեթե նույնն է, ինչ տավարի մսի մեջ, սակայն ոլոռում գտնվող սպիտակուցները ավելի դյուրամարս են: Ոլոռը պարունակում է վիտամին B, C, PP:
Դեղին ոլոռը թրջել մոտ վեց ժամ, այնուհետև եփել այնքան, որ գրեթե լավ եփված լինի, ավելացնել նախապես լվացված ու մանրեցված գազար, սոխ, բիբար, վերջում կարագ կամ բուսայուղ լցնել:
Դեղին ոլոռը թրջել մոտ վեց ժամ, այնուհետև եփել այնքան, որ գրեթե լավ եփված լինի, ավելացնել նախապես լվացված ու մանրեցված գազար, սոխ, բիբար, վերջում կարագ կամ բուսայուղ լցնել:
Մսով բանջարեղենային ռագու (11 ամսական +)
Տավարի անյուղ միսը լվանալ, քիչ քանակի ջրի մեջ եռացնել մինչև քափը վերջանա, այնուհետև ջուրը թափել, նոր ջուր լցնել և եփել երկու ժամ: Եփած միսը բլենդել, ավելացնել նախապես լվացված ու մանրացված բրոկոլի, բիբար, սոխ, գազար, պոմիդոր (մեկ տարեկանից հետո) , մի քանի հատիկ բրինձ (ոչ բրնձով ճաշի քանակով) : Եփել 20- 30 րոպե, անջատել ավելացնել մանրացված նեխուր և համեմ, մատուցելուց կարագ կամ բուսայուղ լցնել:
Դեռ լավ չծամող բալիկների համար կարելի է ամբողջը բլենդել:
Դեռ լավ չծամող բալիկների համար կարելի է ամբողջը բլենդել:
Tuesday, January 21, 2014
Հնդկաձավար ( գրեչկան) լորի ձվով ( 1 տարեկան +)
Հնդկացորենը առանց աղի ու կարագի, կարելի է տալ սկսած վեց ամսականցի, նույնիսկ կարելի է նրանից սկսել հավելյալ սնունդը, իսկ այս բաղադրատոմսում քանի որ ձու կա, այն էլ սպիտակուցով, այդ պատճառով այն կարելի է տալ է մեկ տարեկանից հետո:
Երկու ճաշի գդալ գրեչկան մաքրել, լվանալ , եփել 6-7 ճաշի գդալ ջրում: Մեկ լորի ձուն եփել 20 րոպե, կեղևազրկել , մանրացնել, լցնել գրեչկայի վրա, մի փոքրիկ կարագ դնել կամ բուսայուղ լցնել :
Երկու ճաշի գդալ գրեչկան մաքրել, լվանալ , եփել 6-7 ճաշի գդալ ջրում: Մեկ լորի ձուն եփել 20 րոպե, կեղևազրկել , մանրացնել, լցնել գրեչկայի վրա, մի փոքրիկ կարագ դնել կամ բուսայուղ լցնել :
Բրինձը բրոկոլիով և գազարով ( 8 ամսական +)
Բրոկոլին պարունակում է կալիում, նատրիում, կալցիում, վիտամիններ A, C, E, B1, B2, PP, ֆոլաթթու, իսկ գազարը պարունակում է կարոտիններ, վիտամիններ, եթերայուղ :
Բրոկոլին լավ լվանալ, բույլերը մանրացնել, գազարը կեղևազրկել, մանրացնել , ապա շոգեխաշել (ես բոլոր տեսակի բանջարեղենները շոգեխաշում եմ) , բրինձը առանձին եփել , ապա մի ամանի մեջ տեղավորել, մի փոքրի կտոր կարագ դնել կամ բուսայուղ լցնել և մատուցել:
Լավ չծամող բալիկների համար կարելի է բոլորը միասին բլենդել
Կաթնաշոռ ( 10 ամսական +)
Քանի որ կաթնաշոռը կալցիումի մեծ աղբյուր է, ապա այն անպայման պետք է իր ուրույն տեղը ունենա բալիկի ռացիոնում: Ես առաջարկում եմ կաթնաշոռը տանը պատրաստել , շատ հեշտ է ու շատ ավելի համեղ ու օգտակար է լինում:
Մեկ լիտր կաթը եռացնել / կրակը ցածր կանեք, որ տակը չկպնի/, ավելացնել կես լիմոնից քամած հյութ, խառնել, մեկ րոպե էլ թողնել կրակին և վերցնել: Ջրային մասից առանձնացնել մանր անցքերով քամիչի միջոց ու թողնել , որ սառչի:
Իմ բալիկները և ես մեծ հաճույքով ուտում ենք սա, փորձեք :)

Monday, January 20, 2014
Կաղամբով թարմ աղցանիկ (1,6 տարեկան + )
Բոլորս էլ գիտենք, թե ինչքան կարևոր է բանջարեղենի դերը բալիկների ու մեր սննդակարգում: Ես շաբաթը երեք անգամ թարմ աղցանիկ եմ տալիս բալիկիս: Կփորձեմ նաև աղցանիկների բաղադրատոմսեր ներկայացնել, սկսենք հենց այսօր :)
Կաղամբով աղցանիկ.
Անհրաժեշտ է .
Կաղամբով աղցանիկ.
Անհրաժեշտ է .
- կաղամբ
- գազար
- սոխ
- կանաչի
- ձիթապտղի յուղ
Բոլոր բաղադրամասերը կտրտել, ձիթայուղ լցնել և դնել սառնարանում մոտ մեկ ժամ, հետո բալիկի հետ վայելե՜լ :)
Վարսակի շիլա ( առանց կաթի 8 ամսական +, կաթով 1 տարեկան +)
Վարսակը վաղուց ի վեր ունի «Հերկուլեսի ուժ» պարգեւող հասկի համբավ:
Վարսակը պարունակում է բավարար քանակի վիտամին E -3,4 մգ, նիկոտինաթթու (PP)-
1,1 մգ, պանտոտենաթթու (B5)-0,9
մգ, ֆոլացին (B9)-29 մկգ, պիրիդոքսին
(B6)-0,27 մգ, ռիբոֆլավին
(B2)-0,11 մգ, վիտամին K։ Այլ հացահատիկների համեմատությամբ պարունակում է ավելի շատ երկաթ, նաեւ ծծումբ, ցինկ, ֆտոր, ֆոսֆոր, մագնիում և քրոմ։
Ես գնում եմ առավել երկար եփման ժամանակ պահանջող վարսակ (15-20 րոպե), կաթսայի մեջ լցնում եմ մեկ բաժակ ջուր, որի եռալուց հետո ավելացնում եմ վեց թեյի գդալ վարսակ և եփում ցածր կրակի վրա: Եթե առանց կաթի եմ պատրաստելու, ապա եփում եմ 20 րոպե, այնուհետև ջրքամում , մի փոքր կտոր կարագ դնում և մատուցում կարելի է նաև միրգ ավելացնել : Կաթով պատրաստելու դեպքում եփում եմ 17 րոպե, որից հետո կրկին ջրքամում եմ, կես բաժակ կաթ եմ ավելացնում և եռացնում 2-3 րոպե, վերջում կարագ դնում: Երկու տարեկանից հետո նաև կարելի է կես գդալ մեղր ավելացնել, երբ շիլան արդեն գոլ է, քանի որ բարձր ջերմաստիճանում մեղրը քայքայվում է:
Բարի ախորժակ :)
Subscribe to:
Posts (Atom)